News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հաստատել են Զապորոժիեի ատոմակայանի, այդ թվում՝ 6 ռեակտորներից 1-ի, վրա այսօրվա անօդաչուների գրոհների ֆիզիկական հետևանքները։ Այս մասին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ։

«Հաղորդվում է մեկ վնասվածքի մասին։ 6-րդ էներգաբլոկի վնասվածքը չի վտանգել միջուկային անվտանգությունը, սակայն սա լուրջ միջադեպ է, որը կարող է վտանգել ռեակտորի պաշտպանական թաղանթի  համակարգի ամբողջականությունը»,- ասվում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Զապորոժիե ԱԷԿ-ի ղեկավարությունը հայտնել էր ատոմակայանի տարածք մուտք գործած անօդաչուի մասին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ