News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական օղակներ կտեղադրվեն։

Ըստ Le Parisien-ի՝ բոլոր օլիմպիական խաղերի ընթացքում հյուրընկալող քաղաքում խորհրդանշական վայրում տեղադրվում են հինգ հսկա օղակներ: Փարիզում դրանք կտեղադրվեն Էյֆելյան աշտարակի վրա։

Աշտարակի առաջին և երկրորդ հարկերի միջև կտեղադրվեն մասնակից 5 մայրցամաքները խորհրդանշող հինգ միահյուսված՝ կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր օղակներ։ Օղակները կտեղադրվեն աշտարակի այն կողմում, որը նայում է դեպի Սեն գետը։

Էյֆելյան աշտարակը Փարիզի ամենահայտնի և ճանաչելի տեսարժան վայրերից մեկն է, որտեղ ամեն օր հազարավոր մարդիկ են գալիս նրա տակ լուսանկարվելու:

Օլիմպիական խաղերը կսկսվեն հուլիսի 26-ին Սեն գետում աննախադեպ բացման արարողությամբ: Թիմերը պետք է 500 հազար հանդիսատեսի առաջ նավակախմբով անցնեն գետով: Օլիմպիական կրակը կվառվի Լուվրին հարող Թյուիլրի այգիներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ