News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Այս տարի մարտը դիտարկումների ամբողջ պատմության մեջ դարձավ ամենատաքը՝ 10 ամիս անընդմեջ ջերմաստիճանի նոր ռեկորդ գրանցելով։

Կլիմայի փոփոխության եվրոպական Copernicus ծառայության տվյալներով՝ անցած 12 ամիսը համարվում են նաև երբևէ գրանցված ամենաշոգ շրջանը։

Ըստ Reuters-ի՝ 2023 թվականի ապրիլից մինչև 2024 թվականի մարտը գլոբալ միջին ջերմաստիճանը 1,58 աստիճանով բարձր է եղել նախաարդյունաբերական շրջանի՝ 1850-1900 թվականների միջին ջերմաստիճանից։

Copernicus-ի փոխտնօրեն Սամանտա Բըրջեսը նշել է, որ ամսեամիս արված գրառումներն իսկապես ցույց են տալիս, որ Երկրագնդի կլիման արագ փոխվում է:

2023 թվականն արդեն դարձել է մոլորակի ամենաշոգ տարին, կլիմայի փոփոխությունը Վենեսուելայում հանգեցրել է ռեկորդային թվով անտառային հրդեհների, իսկ Հարավային Աֆրիկայում՝ երաշտի։

Ըստ Copernicus-ի՝ տապի հիմնական պատճառը եղել են ջերմոցային գազերի արտանետումները։ Կլիմայագետ Ֆրիդերիկա Օտտոն հայտարարել է, որ գազային արտանետումները չկրճատելու անընդունակությունը պատճառ կդառնա մոլորակի հետագա տաքացմանը, ինչը կհանգեցնի ավելի սաստիկ երաշտի, հրդեհների, անոմալ տաքացման և հորդառատ անձրևների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
Մայիսի 1-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ...
Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 30-ին հանրապետության որոշ վայրերում սպասվում են անձրեւներ...
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ...
Առնվազն երկու մարդ Օկլահոմայում տորնադոյի զոհ է դարձել. կան վիրավորներ
Նահանգապետ Քևին Սթիթը կիրակի արտակարգ դրություն է հայտարարել 12 շրջանում․․․
Բանգլադեշում, չնայած արտառոց շոգի մասին նախազգուշացումներին, վերաբացվել են դպրոցները
Ըստ օդերևութաբան Մոհամմադ Աբուլ Քալամ Մալիքի, Բանգլադեշը նման ուժեղ շոգ չի տեսել 1948 թվականից ի վեր
Ամենաշատ