News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

90 տարեկանում մահացել է տիեզերագնաց, Խորհրդային Միության կրկնակի հերոս Վլադիմիր Ակսյոնովը։ Դրա մասին հայտնել է «Роскосмос»-ի թելեգրամյան ալիքը։

«Ակսյոնովի կորուստը ծանր է ու անսփոփելի։ 90 տարեկան հասակում մեզ լքեց նպատակասլաց, պահանջկոտ, արդյունավետ ու արդար մարդը, որը միշտ պատրաստ էր օգնելու մարդկանց»,- ասված է «Роскосмос»-ի հրապարակման մեջ։

Ակսյոնովը 1976 թվականի սեպտեմբերի 15-23-ը «Սոյուզ-22» տիեզերանավով կատարեց իր առաջին թռիչքը տիեզերք։ 1980 թվականի հունիսի 5-9-ը նա իրականացրել է այն ժամանակ նոր «Սոյուզ T-2» տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը։ Տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6» գիտահետազոտական ​​ուղեծրային համալիրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ