News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Եվրոպայի երկրներում Հյուսիսատլանտյան դաշինքի ցամաքային զորքերի շտաբ կստեղծվի ֆիննական Միկելեում, Ռուսաստանի հետ սահմանից 140 կիլոմետր հեռու։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, երեքշաբթի տեղեկացրել է IltaLehti թերթը։

Ֆինլանդիայում շտաբի ստեղծման մասին պարբերականին հայտնել է նաեւ Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը։

«Ֆինլանդիայում կտեղակայվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ։ Պաշտպանության մեր ուժերի հրամանատարը խորհուրդ է տվել անել դա»,- նշել է Գրամը։

Խաղաղ ժամանակ շտաբը կպլանավորի եւ կիրականացնի ՆԱՏՕ ուսումնական միջոցառումներ տարածաշրջանում։ Ստեղծվող կազմակերպությունը՝ այսպես կոչված բարձր պատրաստվածության շտաբը, կաշխատի շուրջօրյա եւ կենթարկվի Նորֆոլքի կենտրոնակայանին ԱՄՆ արեւելյան ափում, նշվել է հաղորդման մեջ։ Թերթը նշել է, որ «այդ հարցը  ներառված է ՆԱՏՕ Վաշինգտոնի հուլիսյան գագաթաժողովի օրակարգում»։ Միկելեում է գտնվում Ֆինլանդիայի բանակի շտաբը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին...
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Մասնակիցները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին կարծիքներ կփոխանակեն...
Կիևը և ՆԱՏՕ-ն փոխգործակցության ամենաբարձր մակարդակին են հասել. Զելենսկի
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, քանի որ այլևս հնարավոր չէ պատկերացնել Եվրոպայի և եվրատլանտյան հանրության անվտանգությունն առանց Ուկրաինայի արդյունավետ մասնակցության...
Թուրքիան պաշտպանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը
Թուրքիան ՆԱՏՕ-ի վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռևս աջակցություն է հայտնել Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը չհայտարարված այցով Կիևում է
Այժմ նա Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիս է անցկացնում, որը հեռարձակվում է ՆԱՏՕ-ի կայքում...
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
Ամենաշատ