News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում հունիսի 15-16-ը տեղի կունենա խաղաղության բանաձևին գլոբալ, աջակցությունը համախմբելուն ուղղված բարձր մակարդակի խորհրդաժողով, որի օգտին հանդես է գալիս Ուկրաինան, և որը պետք է վերջ դնի Ռուսաստանի հետ պատերազմին: Դրա մասին հաղորդում է Bloomberg-ը:

Շվեյցարիայի կառավարության հայտարարության մեջ նշված է, որ հանդիպման նպատակն է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան՝ Ուկրաինայի համար համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնել մասին ընդհանուր մոտեցում մշակելը:

«Շվեյցարիան բանակցություններ է վարել Մեծ յոթնյակի անդամ երկրների, Եվրամիության և Գլոբալ Հարավի ներկայացուցիչների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Բրազիլիայի, Եթովպիայի և Սաուդյան Արաբիայի հետ: Այժմ բավականաչափ միջազգային աջակցություն կա բարձր մակարդակի խորհրդաժողովի համար, որը սկիզբ կդնի խաղաղ գործընթացին»,- ասված է հայտարարությունում:

Դեռևս պարզ չէ՝ խորհրդաժողովին երկրների առաջնորդնե՞ր կմասնակցեն, թե՞ ավելի ցածր մակարդակի պաշտոնյաներ:

Հայտնի չէ նաև՝ Չինաստանը որևէ մակարդակով, կմասնակցի՞ արդյոք հանդիպմանը՝ հաշվի առնելով այն ազդեցությունը, որը, ըստ Ուկրաինայի դաշնակիցների, Պեկինն ունի Մոսկվայի վրա պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան երկու տարվա ընթացքում:

Թեեւ այս փուլում Ռուսաստանի մասնակցությունը չի ակնկալվում, սակայն խորհրդաժողովը պետք է խաղաղ գործընթացին Ռուսաստանի մասնակցության կոնկրետ ճանապարհային քարտեզ մշակի։

Խորհրդաժողովը կանցկացվի Լյուցեռնի մերձակա Բյուրգենստոկ հանգստավայրում՝ վերջին 12 ամսվա ընթացքում ազգային անվտանգության խորհրդականների մակարդակով չորս նախապատրաստական ​​հանդիպումներից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ