News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Քննչական կոմիտեի Բրյանսկի շրջանի վարչությունը քրեական գործ է հարուցել հանցախմբի կողմից անօրինական ներգաղթի կազմակերպման փաստով (ՌԴ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր և 322.1 հոդվածի 2-րդ մաս. մինչև 20 տարվա ազատազրկում) Սմոլենսկի և Բրյանսկի շրջանների տասը բնակիչների նկատմամբ: Դրա մասին հայտնել է «Կոմերսանտը»։

Գործով ամբաստանյալները Տաջիկստանի և Ուզբեկստանի հանրապետությունների քաղաքացիների համար կազմակերպել են Ռուսաստանի կեղծ քաղաքացիության ստացում։

Քննիչները Ռուսաստանի ազգային գվարդիայի աջակցությամբ ձերբակալել են ութ կասկածյալի։ Կազմակերպիչը, որը նույնպես Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի է և հանցախմբի մեկ այլ անդամ հետախուզվում են: Գործով բոլոր կասկածյալների նկատմամբ առաջիկայում խափանման միջոց կընտրվի։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ հանցախումբը, որի կազմում ընդգրկված է եղել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարզային վարչություններից մեկի ղեկավարը, ստեղծել է Տվերի մարզի 30-ամյա մի բնակիչ։

Ըստ քննիչների՝ 2022 թվականին դրամական պարգևի դիմաց կասկածյալները ձևակերպել են Տաջիկստանի և Ուզբեկստանի հանրապետությունների քաղաքացիների հայրության ճանաչումը Բրյանսկի մարզում բնակվող յոթ անչափահասների նկատմամբ։ Այս ընթացակարգն արվել է, որ տղամարդիկ հետագայում ՌԴ քաղաքացիություն ստանան պարզեցված եղանակով: Վարձատրությունը, ըստ Քննչական կոմիտեի, կազմել է «տասնյակ հազարավոր ռուբլի»։

Հանցագործությունը բացահայտել են ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ Ռուսաստանի ՆԳՆ Բրյանսկի շրջանի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի օպերատիվ աշխատակիցների և տեղական ԱԴԾ վարչության աշխատակիցների հետ։ Այժմ քննիչները օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ բացահայտելու այլ դրվագներ և հանցավոր գործունեության այլ մասնակիցների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ