News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պետական ​​այցով ԱՄՆ-ում գտնվող Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրադարձությունները։

Բայդենը նշել է, որ քննարկումների ժամանակ վերահաստատել են իրենց «համատեղ աջակցությունը» հրադադարին, բանտարկյալների ազատման համաձայնագրին և Գազայի հատվածի հումանիտար ճգնաժամը լուծելու «հրատապ ջանքերին»:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ իրենք ցանկանում էին քննարկել նաև «Իսրայելի վրա զանգվածային հարձակման իրանական սպառնալիքը»: «Ինչպես ես ասել եմ վարչապետ Նեթանյահուին, մեր հավատարմությունն Իսրայելի անվտանգությանն անսասան է՝ Իրանի և նրա դրածոների կողմից այս սպառնալիքների դեմ»,- շեշտել է Բայդենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ