News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ապրիլի 11-ին` ժամը 08:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա են կախված լարեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ford մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Ս., ծնված 2003 թ․) դուրս է եկել ավտոճանապարհահատվածի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին և գովազդային վահանակի սյանը՝ վնասել սյունը և մալուխներ․ սյունն ընկել է հետիոտնի անցման հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Խ. Հ.-ն (ծնված 2002 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր Ժ. Հ.-ին (ծնված 2002 թ․) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սյունը և լարերը հեռացրել անվտանգ տարածք, այնուհետև իրականացրել հերթապահություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի…
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 2-ին` ժամը 01:22-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության…
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Ամենաշատ