News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստի շրջանակում Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բարձրաստիճան սերտ երկխոսության հիմքով ընթացող արդյունավետ համագործակցությունը՝ վկայակոչելով օրեր առաջ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած այցը և հաջորդիվ ընթացող ՀՀ-ԵԽ համատեղ միջոցառումները:

Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության առանցքը հանդիսացող Հայաստան-ԵԽ 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի կարևորությունը, որը, ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին համահունչ, օրենսդրական, ինստիտուցիոնալ և փորձագիտական կարողությունների ամրապնդման միջոցով ՀՀ-ում շարունակաբար խթանում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավական պետության կառուցակարգերը:

Զրուցակիցները կարևորել են նաև ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը՝ ուղղված ԼՂ փախստականների միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրմանը, որի շրջանակում Եվրոպայի խորհուրդը փորձագիտական օժանդակություն է տրամադրում ՀՀ իշխանություններին՝ նրանց սոցիալական, առողջապահական, կրթական, բնակապահովման, զբաղվածության իրավունքները երաշխավորելու համար:

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագիրը (hղումը) շարունակական բարեփոխումների փաթեթ է, որը նախատեսում է ՀՀ դատաիրավական համակարգի, արդարադատության արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, կենսաբժշկության, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավման, պրոբացիոն համակարգի զարգացման, կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև սոցիալական իրավունքների ամրապնդման, խտրականության դեմ պայքարի, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22,3 մլն եվրո, որից 2.8 մլն եվրոն ԵԽ-ը հատկացրել է բռնի տեղահանված ԼՂ բնակչության իրավունքներից բխող կարիքները հոգալու համար: ԳԾ-ը ֆինանսավորվում է ԵԽ-ի, ԵՄ-ի կողմից, դրան կամավոր հատկացումներ են կատարել Նորվեգիան, Գերմանիան, Շվեդիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լիխտենշտայնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ