News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մեքսիկան հայց է ներկայացրել միջազգային դատարան՝ Կիտոյում երկրի դեսպանատան վրա գրոհից հետո՝ ընդդեմ Էկվադորի իշխանությունների գործողությունների։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին հայտարարել է Մեքսիկայի ԱԳՆ իրավախորհրդատու Ալեխանդրո Սելորիոն:

«Հայցը, որն արդեն ներկայացվել է Արդարադատության միջազգային դատարան, առաջին փուլն է, որտեղ բերված են առաջնային փաստարկներ»,- ասել է Սելորիոն: Դիվանագետն ընդգծել է, որ Մեքսիկան մտադիր է մոտ ապագայում շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել։

Մեքսիկայի իշխանությունների այս քայլը հաջորդել է միջադեպին, երբ ապրիլի սկզբին Էկվադորի ոստիկանությունը ներխուժել էր Կիտոյում Մեքսիկայի դեսպանատուն և ձերբակալել Էկվադորի նախկին փոխնախագահին: Վերջինս փախստականի կարգավիճակ ուներ և քաղաքական հետապնդումների պատճառով քաղաքական ապաստան էր խնդրել Մեքսիկայից:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կատարվածն անվանել էր միջազգային իրավունքի և իր երկրի ինքնիշխանության կոպտագույն խախտում։ Պետության ղեկավարը Մեքսիկայի արտգործնախարար Ալիսիա Բարսենային հանձնարարել էր դադարեցնել դիվանագիտական ​​հարաբերությունները Էկվադորի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
Ամենաշատ