Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է Հայաստանում իշխանափոխություն անել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Ընդդիմությունից պրծավ, հետո մեղադրեց Ռուսաստանին, Արցախի իշխանություններին, Արցախի ժողովրդին: Երկրորդը, Արեւմուտքը օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում նվազեցնելու կոնտեքստում փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը: Իրենք հեշտությամբ մտել են այդ դերի մեջ»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները եւ Հայաստանին չի տալիս խոստացած զենքը, Մինասյանն ասաց, որ այդ խնդրի լուծման ձեւը այն է, որ պետք է գնալ, Ռուսաստանի հետ նստել, խոսել, քննարկել, պահանջել ստանալ, կամ ռնվազն այլընտրանքային լուծում տալ, ոչ թե մուննաթ գալ: «Մուննաթի ինստիտուտը բնորոշ է այս իշխանությանը, մուննաթ է գալիս բոլորի վրա, որոնք որեւէ կերպ կարող է իրենց կարճ մտածողությամբ, իրենց աթոռից դուրս պատկերացնեն որեւէ այլ լուծում: :
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից: Ոչ, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է, Հայաստանը այս գորշ գայլերի արանքում թողնե՞լն է: Թե գտնել երկխոսության այնպիսի հարթակ, որ կարողանաս քո դաշնակցային հարաբերությունները, քո բնական դաշնակից համարվող Իրանին ներգրավել տարածաշրջանում կարեւորագույն անվտանգային հարցերի լուծմանը՝ առանց վնասելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ այս իշխանությունը Հայաստանը տանում է մի նոր կառափնարան: