News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շվեդիայի պատվիրակության անդամներն այցելել են Եղեգնաձոր, Իջևան, Մարտունի, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքների առաջնագծի օպերատիվ հենակետեր՝ հանդիպելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում Ադրբեջանի հետ սահմանին պարեկություն իրականացնող շվեդ դիտորդների հետ:

Այս մասին նշվում է Հայաստանում Եվրոպական դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։

«Շվեդիայի Խաղաղության, անվտանգության և զարգացման գործակալության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների գործակալության շվեդական պատվիրակությունն այցելել է Եղեգնաձոր, Իջևան, Մարտունի, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքների հենակետեր՝ հանդիպելու Շվեդիայի առաքելության անդամների հետ»,- ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմում Շվեդիան ներկայացնող 10 փորձագետ կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Այս հարցումներն արտահայտում են ադրբեջանական պետական քաղաքականության ուղղությունները և սա, իրականում, ադրբեջանական իշխանության դիրքորշումն է...
Ծառ տնկելով ու ադրբեջանցիներին չտենալով թշնամուն հասցնելու են Երևան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցը որ երկու մասի բաժանեն, լեգիտի՞մ ա դառնալու սահմանը: Բա որ գալիս էին ընտրվելու, ինչի՞ չէին ասում, որ էս սահմանաը ոչ լեգիտիմ ա: Թող ասեին՝ կիրանցիներ, մեզ մի ընտրեք, դուք Ադրբեջանի քաղաքացի եք...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Ազգային ժողովի ընդիդմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները…
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականներ
Կոնգրեսականները նամակում կոչ են արել նաև Հայաստանին հատկացնել 20 միլիոն դոլար ռազմական ֆինանսավորում, 10 միլիոն դոլար՝ արտերկրում ռազմական…
Քաղաքացիներն իրազեկման ակցիա են անցկացնում ԲՈՒՀ-երում՝ ի աջակցություն տավուշցիների
Ակցիայի մասնակցիներից մեկի խոսքով, խնդիրը ոչ միայն Տավուշինն է, այլ ամբողջ Հայաստանինը...
Ամենաշատ