News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Օվկիանիայում՝ Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում երեք նավաստի լռվել-մնացել են օվկիանոսի մեջտեղում և ավելի քան մի շաբաթ գոյություն են պահանել անմարդաբնակ կղզում:

Ըստ CNN-ի՝ մարտի 31-ին տղամարդիկ նավով ճանապարհ են ընկել Պուլուվատ օղակղզուց՝ Խաղաղ օվկիանոսի ջրերում ձկնորսություն անելու նպատակով։ Ձկնորսության ժամանակ հուժկու ալիքները վնասել են նրանց նավի կախովի շարժիչը։ Նավաստիները ստիպված են եղել լողալով մոտակա ափ հասնել. նրանք հայտնվել են Յապ նահանգի Պիկելոտ անմարդաբնակ կղզում։

Ռադիոկապի մարտկոցները նստել էին, ուստի տղամարդիկ, չկարողանալով կապ հաստատել առափնյա պահպանության հետ, օգնության ակնկալիքով ավազի մեջ արմավենու տերևներից սարքել են «օգնություն» (SOS) բառը:

Նավաստիները կղզում անցկացրած օրերի ընթացքում կոկոս են կերել և թարմ ջուր խմել կղզու փոքրիկ ջրհորից, որից երբեմն օգտվում են տեղացի ձկնորսները։

Անհայտ կորածների որոնողական աշխատանքները սկսվել են ապրիլի 6-ին, երբ նրանց հարազատներից մեկը զանգահարել է փրկարարներին և հայտնել նրանց անհետացման մասին։

Մեկ օր անց որոնողափրկարարական գործողության ժամանակ հակասուզանավային պարեկային ինքնաթիռի անձնակազմը Պիկելոտի ափին հայտնաբերել է արմավենու տերևներից սարքած գրությունը։

Փրկարար գործողության համակարգողի համոզմամբ՝ հենց դա էլ փրկարարներին օգնել է արագ գտնել նավաստիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ