News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Armlur.am-ը կադրեր է հրապարակել ապրիլի 12-ին Մեղրիում «Ուրալ»-ի ողբերգական վթարի վայրից։

Վթարի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը հղում անելով Պաշտպանության նախարարությանը՝ հաղորդել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից ձորակի տարածքում:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։

Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։

photo_2024-04-12_22-26-36-312x600 (1).jpg (63 KB)

photo_2024-04-12_22-26-37-2.jpg (58 KB)

 photo_2024-04-12_22-26-37-367x600.jpg (64 KB)

photo_2024-04-12_22-26-38.jpg (96 KB)

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ