News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանդեպ Բաքվի հետագա տարածքային եւ քաղաքական պահանջները սպառնում են խորացնել տարածաշրջանային անկայունությունը, նշվել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Nations in Transit 2024» ամենամյա զեկույցում։

«Լեռնային Ղարաբաղի եւ անվտանգության հարցերը շարունակել են գերակշռել քաղաքական օրակարգում եւ քաղաքացիների հոգսերում։ Անկլավի 2022թ. դեկտեմբերին սկսված եւ  ավելի քան ինն ամիս՝ մինչեւ նրա անկումը շարունակված միակ կենսական ճանապարհի՝ Լաչինի միջանցքի, որը կապում էր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, շրջափակումը Ադրբեջանի կողմից, հանգեցրեց հումանիտար աղետի, որը հավասարազոր է ցեղասպանության ակտի՝ ըստ Ցեղասպանության մասին կոնվենցիայի, ըստ որի՝ դա գործողություն է, որը «խմբի համար միտումնավոր ստեղծում է պայմաններ՝ նրա ֆիզիկական ոչնչացման նպատակով հաշվարկված»,- ընդգծվել է կազմակերպության զեկույցում։

Ընդ որում՝ Freedom House-ը նշում է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը նպատակաուղղված սովի մատնելու քաղաքականությունը, այլեւ սկսել է լայնածավալ հարձակում հանրապետության դեմ 2023թ. սեպտեմբերի 19-ին։

«Ադրբեջանի այդ գործողությունները ձեռնարկվել են հակառակ ողջ աշխարհի պետությունների կոչերի, ներառյալ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ այնպիսի միջազգային կառույցների, ինչպիսին են ԵՄ-ն, ՄԱԿ գլխավոր քարտուղարը, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահը, եւ հակառակ ՄԱԿ Միջազգային դատարանի հրամանի, որն Ադրբեջանը մերժել է։ Հարձակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման. ավելի քան 100 հազար էթնիկ հայեր փախել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան, տեղեկություններ են ստացվել ռազմական հանցագործությունների մասին, Արցախի Հանրապետության վարչակազմում աշխատող պաշտոնյաները կամ առեւանգվել են, կամ ձերբակալվել եւ տարվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, իսկ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը հայտնվել է ոչնչացման սպառնալիքի առջեւ։ Թեեւ փախստականների ճգնաժամի հետ կապված առաջին ցնցումները մնացել են հետեւում, Հայաստանի կառավարությունը բախվում է երկարաժամկետ սոցիալական, իրավական, տնտեսական եւ հումանիտար խնդիրների»,- նշվել է փաստաթղթում։

Կազմակերպությունն ընդգծում է, որ ճգնաժամն առաջ է բերել դատապարտում Արեւմուտքի կողմից։ Սակայն, չնայած իրավապաշտպաննների եւ օրենսդիրների բազմաթիվ կոչերին, ադրբեջանական վարչակարգի դեմ ոչ մի պատժամիջոց չի մտցվել։

«Հումանիտար ճգնաժամը վերաճել է քաղաքականի՝ առաջ բերելով զանգվածային բողոքներ Երեւանում, վարչապետ Փաշինյանի կառավարության դեմ, նրա անհաջողությունների պատճառով։ Թեեւ շարժումը գլխավորվում էր խորհրդարանական ոչ պոպուլյար  ընդդիմության կողմից, որն այդ պատճառով չկարողացավ կրիտիկական մոբիլիզացիա ապահովել, հայերի ճնշող մեծամասնությունը սեպտեմբերի 19-ի ներխուժումից դեռ մի քանի ամիս առաջ հավանություն չտվեց Փաշինյանի քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղի հարցում»,- գրել է Freedom House-ը։

Ինչպես նշվել է զեկույցում, նահանջելով կառավարող կուսակցության 2021թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ տված խոստումներից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, պայմանով, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորվեն։

«Չնայած Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ 2022թ. հոկտեմբերի հանդիպման ժամանակ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, Բաքուն ուղիղ հակառակը ձեռնարկեց պահանջվող անվտանգային երաշխիքների հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտում իրականացնելով։ Ավելին, Բաքվի հետագա տարածքային եւ քաղաքական պահանջները Հայաստանից սպառնում են խորացնել տարածաշրջանային անկայունությունը»,- նշվել է զեկույցում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ