News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում այս պահին հավաք է տեղի ունենում:

Հավաքին մեծ թվով մասնակիցներ են ժամանել մայրաքաղաք Երեւանից, այդ թվում պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ: Այստեղ է նաեւ  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Ավելի վաղ  պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով.  «Կոչ եմ անում բոլոր այն սպաներին, ովքեր չեն ուզում կորցնել հայրենիքը, կանգնել Ոսկեպարի ժողովրդի կողքին։Սա միայն Ոսկեպարցու խնդիրը չէ,սա ազգի գոյության խնդիրն է»։ 

Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղ Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Նշենք, որ դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Միեւնույն ժամանակ Փաշինյանը բանկիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից չի նահանջելու։

Փաշինյանը նաեւ ասել էր, որ եթե վերոնշյալ գյուղերի տարածքները չհանձնվեն, ապա դա կահնգեցնի պատերազմի, իսկ իրենց քաղաքական ուժը չի  ցանկանում,որ նոր պատերազմ լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ