News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իր դավաճանության, իր տապալումների, ձախողումների մեղքը ուզում է բարդել ժողովրդի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում Ոսկեպարում ասաց  «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ իրական եւ պատմական Հայաստան թեմայի շուրջ հայտարարություններին:

«Եթե ժամանակին մեղավորը նախկիններն էին, հետո բանակն էր, հետո ռուսներն էին, հիմա ամբողջ ժողովուրդն է ու իբրեւ թե ժողովրդի իղձերն են, զգացմունքները եւ սերը առ պատմական Հայաստան: Փաշինյանը իր ցանկացած այսպիսի տապալում, ձախողում, որի արդյունքում տեղի է ունենում աղետ, իր վրայից գցում է ցանկացած սուբյեկտի վրա: Եւ սրանով ուղերձ է տալիս ժողովրդին, որ այսուհետ դուք եք մեղավորը, ձեզ եմ մեղադրելու ցանկացած պարտության  հարցում: Նա ասում է՝ եթե իմ առաջարկած զիջումները դուք չընդունեցիք, պատասխանատվությունը ձեևր վրա է, եթե անգամ ընդունեք  եւ կրկին չեղավ խաղաղությունը, էլի պատասխանատվությունը ձեր վրա է, որովհետեւ այսպես եք մտացել, զգացել, սիրել»,-ասաց նա:

Սողոմոնյանը նշում է, որ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում փլուզվում է ՀՀ շուրջ անվտանգային համակարգը:

«Մենք պարզ տեսնում ենք, որ իր առաջարկած անվտանգային լուծումը՝ Արեւմուտքի երաշխավորած իրավաքաղաքական հիմքը այստեղ անվտանգությունը ապահովելու համար, պարզապես գոյություն չունի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ