News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կիրակի հայտարարել է, որ կփորձի այս շաբաթ հասնել պատերազմի ժամանակ Իսրայելին օգնության հատկացմանը, քանի որ նա փորձում է բարդ խնդիր լուծել, այն է՝ ստանալ Ներկայացուցիչների պալատի հավանությունը ազգային անվտանգության փաթեթի վերաբերյալ, որը ներառում է նաև ֆինանսավորում Ուկրաինային և Ասիայում գտնվող դաշնակիցներին:

Ջոնսոնը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը և Հանրապետական ​​կուսակցության մյուս անդամները «հասկանում են Իսրայելին աջակցելու անհրաժեշտությունը», և առաջիկա շաբաթվա ընթացքում ինքը կփորձի ավելացնել օգնության ծավալը։

«Այս փաթեթի մանրամասները մշակվում են հենց հիմա,- ասել է նա։- Մենք քննարկել ենք տարբերակները և բոլոր լրացուցիչ հարցերը»:

Ջոնսոնն արդեն ահռելի քաղաքական ճնշման տակ է Հանրապետական կուսակցության գործընկեր օրենսդիրների կողմից, քանի որ նա փորձում է փոխզիջում գտնել Հանրապետական կուսակցության  պառակտված աջակցության և Ուկրաինային օգնելու ցանկության միջև: Երկու ամսվա ընթացքում նա քննարկում էր լրացուցիչ 95 միլիարդ դոլարի փաթեթի շուրջ, որը պետք է աջակցի ԱՄՆ դաշնակիցներին, ինչպես նաև հումանիտար օգնություն տրամադրի Ուկրաինայի և Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և ֆինանսավորի Թայվանին մատակարարվող ամերիկյան զենքի պաշարների համալրումը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ