News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ծաղկաձորում շինարարական եռուզեռ է։ Զբոսաշրջային քաղաքի տարբեր հատվածներում վեր են խոյանում նոր շենքեր։ Կառուցապատողները, իրար հերթ չտալով, գովազդում են դեռեւս շահագործման չհանձնված շենքերի բնակարանները։ Ծաղկաձորը բոլոր ժամանակներում է իշխանության ներկայացուցիչների համար գրավիչ եղել։ Այդպես է նաեւ այսօր։

«Հետքին» հայտնի է դարձել, որ Ծաղկաձորում առաջիկայում 12 շենքից բաղկացած համալիր կկառուցի Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի եւ Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը։ Կառուցապատման համար ընտրված մոտ 4 հեկտար մակերեսով հողամասը ձեռք է բերվել շուկայականից էժան գնով՝ կադաստրային արժեքով։ Ծաղկաձոր համայնքին պատկանած հողամասը «Սատուրնավան» ՍՊԸ-ն ձեռք է բերել 413 միլիոն դրամով, որը համարժեք է 1 միլիոն 66 հազար ԱՄՆ դոլարին։ Այնինչ, դրա շուկայական արժեքն ավելին է։

Ծաղկաձորի սկզբնամասում՝ Պահլավունյաց 73 հասցեում գտնվող համայնքային 3․7 հա հողամասը 2023 թ.-ի հունիսին աճուրդային կարգով գնել է «Սատուրնավան» ՍՊԸ-ն։ Հողամասը վաճառվել է կադաստրային արժեքով՝ 395 միլիոն դրամով։ Նույն տարվա նոյեմբերին ՍՊԸ-ն արդեն առանց աճուրդի՝ ուղիղ գնմամբ մոտ 18 միլիոն դրամով(17.8 մլն) համայնքից ձեռք է բերել եւս 1700 քմ հողամաս։ Հետագայում հողամասերը միավորել են, որի արդյունքում հողամասի ընդհանուր մակերեսը կազմել է 3.9 հեկտար։ Հողամասը ձեռք բերելու համար ընկերությունը համայնքային բյուջե է վճարել ընդհանուր 413 միլիոն դրամ։ Սեփականատեր դառնալուց հետո «Սատուրնավան» ՍՊԸ-ն հողամասը գրավադրել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ում։

«Սատուրնավան» ընկերությունը հիմնադրել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորորդին՝ Արիկ Սուքիասյանը եւ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հայրը՝ Սոս Հակոբյանը (50/50 բաժնեմասով)։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ