News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է տեղի ունենում՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման, որը երկուշաբթի օրը պետք է քննարկի խորհրդարանական հանձնաժողովը, հայտնում է Грузия Online-ը։

Հանրահավաքի մասնակիցները բողոքում են «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ, որն այսօր առավոտյան կքննարկվի դատական ​​հանձնաժողովի կողմից։

Ցույցը տեղի է ունենում խորհրդարանի հետևի մուտքի մոտ։ Այդտեղ հավաքվել են հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք  պարզել են «Ո՛չ ռուսաստանյան օրենքին» գրությամբ պաստառներ։ Նրանք առաջարկվող օրինագիծը համեմատում են ռուսաստանյան օրենսդրության հետ, որը Կրեմլն օգտագործում է այլախոհությունը ճնշելու համար: Դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանությունը։

Ինչպես հայտնում է SOVA-ն, ցուցարարները խորհրդարանի մոտ պարզել են ԵՄ դրոշը։

Բացի այս ցույցից, օրինագծի դեմ բողոքի հերթական ակցիան տեղի կունենա երեկոյան՝ ժամը 19:00-ին, խորհրդարանի դիմաց։

«Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարը շարունակվում է։ Մի՛ մնա տանը, դուրս արի փողոց։ «Ռուսաստանյան օրենքը» վերաբերում է Վրաստանի բոլոր քաղաքացիներին։ «Ռուսաստանյան օրենքը» մեծ պատ է Վրաստանի և Եվրոպայի միջև. Այո՛ - Եվրոպային։ Ո՛չ ռուսաստանյան օրենքին»,- ասվում է բողոքի ակցիաների կազմակերպիչների սոցցանցերում տարածած տեղեկատվության մեջ։

Եվրահանձնաժողովը Վրաստանին կոչ է արել հետ կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը՝ մտահոգություն հայտնելով դրա հնարավոր ընդունման կապակցությամբ։

Վրաստանում Եվրամիության դեսպանն ասել է, որ «օտարերկրյա գործակալների» օրինագիծը անհամատեղելի է ԵՄ արժեքների հետ, որին երկիրը ձգտում է միանալ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի արդարադատության նախարարը չի բացառել, որ Բիձինա Իվանիշվիլին կարող է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում
Սա առաջին անգամ է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչներն Իվանիշվիլիի հնարավոր նոր դերի մասին ենթադրություն են անում...
Վրաստանում հետաքննում են Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը. պատվիրատուների ինքնությունը բացահայտվել է
Պետական ​​անվտանգության ծառայությունը նշել է, որ հասարակության լայն հետաքրքրությունից ելնելով ...
Կոբախիձեն ապարդյուն է անվանել «օտարերկրյա գործակալների» օրենքը բողոքարկելու` նախագահի փորձը
Կոբախիձեն, մեկնաբանելով Զուրաբիշվիլիի հայցը Սահմանադրական դատարանում, ասել է, որ «անհնար է պարզապես ասել, որ թափանցիկությունը վատ է»...
«Ընտրիր Եվրոպան». Վրաստանի նախագահը մասնակցել է նոր քաղաքական շարժման շնորհանդեսին
Շարժմանը միանում է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. «Եկեք ընտրենք Եվրոպան, կարծում եմ՝ մենք վաղուց արդեն ընտրել ենք Եվրոպան...
Վրաստանի նախագահն իշխանություններին մեղադրել է անխոհեմ եւ թշնամական քաղաքականության մեջ
Զուրաբիշվիլին մեղադրել է իշխանություններին...
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ