Իսրայելի վրա հարձակումը Իրանին ավելի ինքնավստահ է դարձնելու նաեւ կովկասյան տարածաշրջանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
«Սա եւ լավ է մեզ համար, եւ վատ է: Լավ է, որ դա զսպիչ ուղղվածություն կարող է ունենալ Ադրբեջանի համար, բայց որոշակի կարող է մեծացնել ճնշումները Հայաստանի վրա՝ հաշվի առնելով, որ Հայաստանը որդեգրել է Արեւմուտքի հետ հարաբերությունները սերտացնելու քաղաքականություն: Սա Իրանը համարում է մարտահրավեր իր համար: Այս դեպքում Իրանի ինքնավստահությունը կարող է առարկայանալ մեզ հետ հարաբերություններում, սկսեն ավելի կոշտ խոսել, ավելի վճռական կերպով առաջարկեն հենց իրենց աջակցությունը Հայաստանին»,-ասաց նա: