News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Իշխանություններն ուղիղ հայտարարում են, որ արցախցիների Արցախ վերադարձի հարցն իրենց օրակարգում չկա. սա այն քիչ հարցերից է, որի շուրջ աշխարհում իրար դեմ հակամարտող կողմերը կարծես թե նույն ձեւ են մտածում, մինչդեռ Հայաստանի իշխանությունն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«մենք նույն արձագանքը լսում ենք ամերիկացիներից, ռուսներից ու եվրոպացիներից. Նրանք բոլորն էլ ասում են, որ մարդիկ պետք է ունենա վերադառնալու իրավունքը, պետք է ունենան անվտանգության ամենաբարձր երաշխիքները, հակառակ դեպքում չեն գնա, բայց դրանից չի խոսում ՀՀ իշխանությունը: Այս ամենի հետեւից գնացողը պետք է լինի ՀՀ իշխանությունը: Եթե իրենք դա չեն անում, հասկանալի չէ, թե ոնց պետք է դա արվի»,-ասաց նա:

Լեւոն Քոչարյանի խոսքով սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել, մեկ է՝ վերջը այսպես էր լինելու. «Այն, ինչը ունեցել ենք, պահել ենք, դա եղել է նպատակաուղղված աշխատանքի արդյունքում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ապրիլի 13-ին այցելել են Վայոց Ձորի մարզ, հանդիպումներ ունեցել Վայքի և Եղեգնաձորի բնակիչների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, պատասխանել նրանց հուզող հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մեղսակից է այն ամենում, ինչում մեղադրում են Հայաստանի իշխանությունները. Կիրո Մանոյան
Նա վստահություն հայտնեց, որ առանց Ռուսաստանի Հայաստանի իշխանությունները չէին գոյատևի, և Մոսկվայի...
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Միջազգային միջնորդներից ոչ ոք Ղարաբաղի բանակն ահաբեկչական չի անվանել...
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ...
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
Պտուղները դեռ շարունակելու են դառը լինել...
Շահրամանյանը չէր կարող Արցախի հարց լուծել, այն լուծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից․ Արցախի թեմի առաջնորդ
Այժմ ևս հայկականացված, սրբագործված, մեր տղաների արյամբ նորից հայացած ու քրիստոնեացած...
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ է ներկայացվել
Միացյալ Նահանգները պետք է հաստատուն դիրքորոշում ընդունի Հայոց ցեղասպանության հարցում
Ամենաշատ