News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ցեղասպանությունը հանցանք է մարդկության դեմ, ինչը ոչ ճիշտ և ոչ պատշաճ դատապարտման ուղիղ արդյունք և հետևանք է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում, ներկայացնելով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Հայերի և եզդիների ճակատագրերը բավականին նման են իրար, և մեր ճակատագրերը միշտ խաչվել են, և մենք պատմության տարբեր թատերաբեմերում միշտ հանդիպել ենք նույն իրավիճակներին և հայտնվել նույն իրավիճակներում:

Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործընթացում իր որդեգրած քաղաքականությանը և առաջնահերթությանը, 2014 թվականի ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դատապարտեց Իրաքում եզդիների ցեղասպանությունը:

2015-ին ՀՀ ԱԺ խմբակցությունները հայտարարությամբ ևս դատապարտեցին, և 2018-ին ՀՀ ԱԺ-ն հայտարարությամբ ևս դատապարտեց եզդիների ցեղասպանությունն Իրաքում: Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ ՀՀ-ի համար, որովհետև տասնյակ պետություններ դատապարտել են եզդիների ցեղասպանությունը, բայց սա առաջին դեպքն է, երբ որևէ պետություն իր օրենքում ամրագրում է եզդիների ցեղասպանությունը՝ որպես Հիշատակի օր:

2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են իսլամիստների ձեռքում, և նրանց ճակատագրերն անհայտ են: 100 հազարավոր եզդիներ դեռ գտնվում են ճամբարներում: Այն, ինչ 21-րդ դարում գտնվում է մեր աչքի առաջ, անընդունելի եմ համարում»,- ասաց Ռուստամ Բաքոյանը:

Նշենք, որ այս նախագիծը 24-ժամյա ռեժիմով է քննարկվելու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Այս գործի փաստերն իսկապես ցնցող են․ Ամալ Քլունին՝ ԴԱԻՇ-ի կողմից եզդիների ցեղասպանության մասին
Ամենաշատ