News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Երեւանի ընտրություններում 50 ձայնի տարբերությամբ կարող էր վիճակն այլ լինել, բայց մենք չգնացինք դրան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Նույն Վարդան Ղուկասյանը (մի կողմ թողնենք իր հայհոյախառն բառապաշարը) դա գնահատեց եւ այնպես արեց, որ չտապալվեն ավագանու աշխատանքները: Շատերը իրեն քննադատում են, ասում են՝ ծախված է: Ոչ, ինքը ռեալիստ է եւ տեսավ, որ ամեն ինչը «տոչնի է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ՔՊ-ն եւ «Հանրապետությունը» ստացել են 65 մանդատներից 32-ը, մինչդեռ մեծամասնություն ունենալու համար պետք է 33 մանդատ: Ընդդիմադիր երեք խմբակցությունները միասին ստացել են 33 մանդատ:

Տպել
Ամենաշատ