News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ոստիկանները եղել են այս ծանրագույն հանցագործության մասնակիցները, բայց ոչ կազմակերպիչները։ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը, ՔՊ-ի քաղաքագետ ինչ-որ Մկրտչյանի ուղիղ բռնության կոչը․ այդ ամենը ուղիղ հիմք է մեզ համար ենթադրելու, որ սա կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից։ Սա պատժի ու վախեցման գործողություն է այդ երիտասարդի դեմ։ Ես վստահ եմ, որ սա քաղաքական գործողություն է»,- նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այս դեպքի ուղիղ պատասխանատուն պետությունն է․ «Պետության վերահսկողության տակ գտնվող մարդուն խոշտանգել են, արժանապատվությունը նվաստացնելու ձեւով։ Միայն այն հանգամանքը, որ ՄԻՊ-ն անձամբ չի այցելել Սամվելին, ապա լուրջ հիմքեր ունենք կասկածելու այս ինտիտուտի արդյունավետությանը»։

Անդրադառնալով ծառայողական քննություն նշանակելու մասին որոշմանը՝ փաստաբանները պնդեցին, որ դա արդյունավետ գործիք չէ, եւ, որ պետք է նախաձեռնվի քրեական վարույթ, քանի որ անձը, փաստացի, ստավել է մարմնական վնասվածքներ։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին, ինչից հետո հրմշտոց է սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվեց առերեւույթ խուլիգանության հատկանիշներով։ Ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց` Սարգիս Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ