News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խուսափում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի զանգից: Վերջինս նախօրեին, ըստ պայմանավորվածության, պետք է զրուցեր Իսրայելի առաջնորդի հետ: Ըստ իսրայելական «Կան» հեռուստառադիոընկերության՝ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն չեն ասել՝ խոսել են արդյոք երկու երկրների ղեկավարները:

Նախօրեին Սունակը Համայնքների պալատին հայտնել է, որ մոտ ժամանակներս կխոսի վարչապետ Նեթանյահուի հետ՝ արտահայտելու համար իրանական զանգվածային ռմբակոծությունից հետո Իսրայելին Լոնդոնի համերաշխությունը և քննարկելու լարվածության սրացումը կանխելու հարցը: Սակայն այդ խոսակցությունը դեռևս տեղի չի ունեցել:

Իսրայելի ռազմական կաբինետում ներկայում քննարկվում է ՝ Իրանի հարձակմանն արձագանքել-չարձագանքելու հարցը:

Times of Israel-ը գրում է, որ շատ երկրներ, ներառյալ նրանք, ովքեր օգնել են կանխել հարձակումը, դրանց թվում՝ Բրիտանիան, Երուսաղեմին հորդորել են զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակի հետագա սրումից: Մեծ Բրիտանիայի թագավորական օդուժը, ի թիվս օտարերկրյա ռազմաօդային մի քանի այլ ուժերի, ներգրավված էր իրանական անօդաչու թռչող սարքերի խոցման գործում:

Ըատ «Կան»-ի՝ կիրակիից սկսած Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է նախապատրաստել Նեթանյահուի հետ մի քանի օտարերկրյա առաջնորդների հանդիպումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ