News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Օգտագործելով ամբողջ աշխարհում սուրճի բույսերի գեները՝ հետազոտողները կազմել են գիտնականներին որպես Coffea arabica, իսկ սուրճի սիրահարներին՝ պարզապես «Arabica» անունով  հայտնի՝ աշխարհի ամենահանրահայտ սուրճի սորտի տոհմաբանությունը:

Ըստ Associated Press-ի՝ հետազոտողները պարզել են, որ սուրճի այս տեսակն առաջացել է մոտ 600 հազար տարի առաջ՝ երկու այլ տեսակի սուրճի բնական խաչասերումից։

«Այլ կերպ ասած, մարդկային ցանկացած միջամտությունից առաջ»,- նշել է ուսումնասիրության համահեղինակ, Բուֆալոյի համալսարանի կենսաբան Վիկտոր Ալբերտը:

Այս վայրի սրճաբույսերը ծագում են Եթովպիայից, բայց ենթադրվում է, որ առաջին անգամ բովվել և եփվել են հիմնականում Եմենում, սկսած 1400-ականներից: Ենթադրվում է, որ 1600-ականներին հնդիկ վանական Բաբա Բուդանը Եմենից գաղտնի 7 հում սուրճի հատիկ է բերել հայրենիք՝ հիմք դնելով սուրճի համընդհանուր նվաճմանը:

Արաբիկա սուրճը, որը գնահատվում է իր մեղմ համով, այժմ կազմում է համաշխարհային սուրճի շուկայի 60-70%-ը: Այն արտադրում են այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են Starbucks-ը, Tim Horton's-ը և Dunkin-ը: Սուրճի շուկայի մնացած՝ 30-40 տոկոսը գրավել է ռոբուստան՝ ավելի թունդ և դառը սուրճը, որը պատրաստվում է արաբիկայի սորտերից մեկից՝ Coffea canephora-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ