News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն իր իսրայելցի գործընկեր Բենիամին Նեթանյահուի հոտ զրույցում հայտարարել է, որ ի պատասխան Իրանի հարձակման՝ «եկել է հանգստություն ցուցաբերելու ժամանակը»։

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ հեռախոսազանգից հետո վարչապետի խոսնակը հայտնել է, որ Սունակը վերահաստատել է Միացյալ Թագավորության անսասան աջակցությունն Իսրայելի անվտանգությանը և ընդհանրապես տարածաշրջանային կայունությանը:

«Վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորությանը՝ արագ և վճռական աջակցության համար շաբաթ օրը Իրանի անխոհեմ և վտանգավոր հարձակումից հետո», - ասված է բրիտանական կառավարության հաղորդագրությունում:

Սունակն ընդգծել է, որ լարվածության սրացումը ոչ մեկի շահերից չի բխում և միայն կխորացնի անկայունությունը Մերձավոր Արևելքում։ Իսրայելի վարչապետին Սունակն

ասել է նաև, որ խիստ անհանգստացած է Գազայում խորացող հումանիտար ճգնաժամով:

«Մեծ Բրիտանիան հումանիտար օգնության հասանելիության հարցում լուրջ փոփոխություններ է ուզում տեսնել՝ Գազայի կենսականորեն կարևոր մատակարարումներն ապահովելու, ինչպես նաև Իսրայելի կողմից օգնության նոր ուղիները հնարավորինս արագ բացելու համար»,- ասել է մամուլի  խոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ