News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ակտիվ սեյսմիկ գոտում գտնվող Հայաստանում երկրաշարժի դեպքում վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի: Այս հաշվարկը ներկայացված է «Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքի կայունության վրա բնական աղետների հնարավոր ազդեցության գնահատումը» ուսումնասիրության մեջ, որը պատրաստել են Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (EFSD) վերլուծաբանները:

Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն աշխարհագրության, կլիմայի, ժողովրդագրության և տնտեսագիտության վերաբերյալ, ինչպես նաև անցյալ բնական աղետների վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն:

Նշվում է, որ 1992 թվականից մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ամենատարածված բնական աղետները եղել են փոթորիկները (38%) և ջրհեղեղները (23%)։ Սակայն առավելագույն վնասը հասցրել է 2000 թվականի երաշտը (2022 թվականի գներով՝ 170 մլն դոլար) և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը (2022թ. գներով՝ 34,6 մլրդ դոլար)։

Երկրում երկրաշարժերից ուղղակի կորուստները կարող են հասնել 2,4 միլիարդ դոլարի (2022 թվականի ՀՆԱ-ի 12,3%-ը): Ամենախոցելի մարզը գտնվում է Լոռու հարավային հատվածում, ասվում է զեկույցում։

Ինչ վերաբերում է հնարավոր խիստ երաշտին, ապա Հայաստանի տնտեսական կորուստները կարող են կազմել ՀՆԱ-ի 4-5%-ը։ Այս գնահատականը ենթադրում է առավել խոցելի մարզերի (Արարատ, Արմավիր և Արագածոտն) բերքի ամբողջական ոչնչացում, ինչպես նաև անասնաբուծության ծավալների նվազում։

EFSD փորձագետները մշակել են գործողությունների ալգորիթմ, որը կարող է օգտագործվել՝ գնահատելու բնական աղետների ազդեցությունը մակրոտնտեսական պարամետրերի և պետության պարտքի կայունության վրա:

«Ներկայացված մոտեցումն ու գնահատականները կարող են օգտագործվել հարկաբյուջետային ռազմավարությունների մշակման, ինչպես նաև բնական աղետներին դիմակայելու և դրանց հետևանքներին հարմարվելու ռազմավարությունների համար», - նշում է EFSD-ի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր տնտեսագետ Սերգեյ Ուլատովը:

Դա, նրա խոսքով, կնպաստի ֆինանսական ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը և տնտեսական զարգացման կայունության ապահովմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ