News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Բյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերը կազմում են 557 մլրդ դրամ։ Իսկ ի՞նչն է խանգարում կրկնապատկել այս թվերը՝ միջոցներ բաշխելով՝ միաժամանակ պահպանելով սոցիալական ծախսերը: Այս մասին ապրիլի 17-ին կայացած քննարկման ժամանակ ասել է տնտեսական գիտությունների դոկտոր Միքայել Մելքումյանը։

«Երբ ռազմական հավասարակշռությունը խախտված է, հարևան երկիրը գիտի այդ մասին և շարունակում է ագրեսիվ ազդանշաններ հնչեցնել։ Իսկ մենք պետք է դրական ազդակներ ուղարկենք մեր ժողովրդին»,- հավելել է նա։

Փորձագետը պարզաբանել է, որ խաղաղությունը պետք է պարտադրել, այն հնարավոր չէ մուրալ, և դրա համար անհրաժեշտ է մի քանի անգամ բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը։

Նա նկատել է, որ վարվող տնտեսական քաղաքականությունը պետք է ծառայի քաղաքացիների կարիքներին և երկրի անվտանգությանը։

Մելքումյանը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանություններն իրենք են խոստովանել, որ արձանագրված տնտեսական աճը դեռ չի նշանակում տնտեսական զարգացում։

«Պետք է ցույց տալ, թե ինչու դա տեղի չի ունենում և ինչպես վարել տնտեսական քաղաքականություն՝ անվտանգությունն ապահովելու համար», - ասել է նա։

Մելքումյանը հայտնել է, որ եղել է Ոսկեպարում և հանդիպում ունեցել գյուղի բնակիչների հետ, որոնք խնդրել են բոլոր ուժերի համաձայնության միջոցով փորձել լուծել խնդիրները։

«Նրանք կոչ են արել երկրի բոլոր նախկին ղեկավարներին ու հեղինակավոր գործիչներին նստել մեկ սեղանի շուրջ և որոշում կայացնել։ Քննադատությունից բացի պետք է լուծումներ առաջարկել։ Ստեղծված իրավիճակում ներկա ու նախկինի մակարդակով բանավեճը ոչինչ չի տա»,- եզրափակել է տնտեսագետը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ