News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Պետական ​​քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն, հատկապես գյուղատնտեսության ոլորտում  ոչ մի համակարգ չի գործում, ոլորտը գտնվում է 18-19-րդ դարերի մակարդակի վրա։ Այս մասին ապրիլի 17-ին կայացած քննարկման ժամանակ ասել է Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

«Մենք ունենք պետություն, բայց տնտեսություն չունենք, իսկ առանց դրա պետությունը չի կարող զարգանալ։ Պետությունը պետք է դիմադրողականություն ունենա ֆորսմաժորային իրավիճակների և անվտանգության սպառնալիքների դեպքում։

Բացի դաշնակից պետությունների հետ համագործակցելով ռազմարդյունաբերական համալիրի զարգացումից, պետք է մտածել պարենային ապահովության մասին։

Ոչ մի այլ երկրում, որտեղ պատերազմ է, քաղաքաշինությունից կամ ոսկերչությունից չեն խոսում»,- նկատել է փորձագետը։

Նա գլխավոր խնդիր է անվանել  անվտանգության, այդ թվում՝ պարենային աապահովության ամրապնդումը։

«2016 թվականը եղել է լավագույնը Հայաստանի գյուղատնտեսության պատմության մեջ։ Արդյունաբերության համախառն արտադրանքը գերազանցել է 1 տրիլիոն 212 մլրդ դրամի նշագիծը, այսինքն՝ ամբողջ տնտեսության ընդհանուր ցուցանիշի 13-14%-ը, իսկ վերամշակումը հաշվի առնելով՝ այս ցուցանիշը մոտեցել է 20%-ին։ Այն ժամանակ օգտագործվել է ավելի քան 300 հազար հեկտար վարելահող, իսկ այսօր իշխանությունները խոսում են ընդամենը 200 հազար հեկտարի մասին»,- եզրափակել է Հարությունյանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը. փաստաթղթերը կարելի է ներբեռնել QR կոդով
Փաստաթղթերում հարկային մարմնի կնիքը կամ ստորագրությունը հնարավոր կլինի ներկայացնել նաև QR կոդով...
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային…
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է...
ՀՀ ֆինանսների նախարարը եւ ՀԲ Գործադիր տնօրենը քննարկել են Հայաստանում նոր ծրագրերի մեկնարկը
Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու...
Ամենաշատ