News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ, որ Նիկոլը Փաշինյանն այցելել էր Տավուշի գյուղեր ուրիշ բաներ էր ասել, հիմա մի քիչ իր առաջնահերթությունները փոխվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետի այցին Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր:

«Հիմա ինքն ասում է՝ ադրբեջանցիների հետ պայմանավորվել եմ, որ ճանապարհներն իրենց վերահսկողության տակ չի լինելու, ճանապարհի էն կողմն են կանգնելու, գետի մյուս կողմում: Եվ ասել է, որ սահմանապահ զորքերն են կանգնելու, այսինքն մենք էլ պետք է այդտեղ սահմանապահ զորքեր պահենք: Ադրբեջանի կողմից արդեն 6 տարի է սահմանապահ զորքերն են կանգնած, բայց դա նույն զինված ուժերն են, ոչ մի տարբերություն չկա:

Նաեւ ասել է, որ վերջնական պայմանավորվածություն չկա, 90 տոկոսանոց պայմանավորվածություն է, դա բանավոր պայմանավորվածություն է, գրավոր չի, վերջնական չէ: Բայց փաստը մնում է այն, որ այս հանրային ճնշումը իր որոշակի արդյունքները տվել է: Բայց սա վերջնական չէ, բազմաթիվ հարցեր դեռ կան: Ադրբեջանցիները որտեղ պետք է տեղակայվեն: Մենք պետք է ճնշումը մեծացնենք ու ասենք՝ դրան էլ չենք համաձայն: 50 մետրի կլինի, թե 500 մետր, դա ապօրինի պրոցես է, հակասահմանադրական է: Մեր խնդիրն այն է, որ այդ ապօրինի պրոցեսը պետք է կանգնի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա վստահություն հայտնեց, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, երկու ոտքը դնի մի կոշիկի մեջ եւ ոչ ասի այս դավաճանական օրակարգին, խնդիրը կլուծվի:

Նշենք, որ այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել եւ հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ: Այդ հանդիպումները փակ են եղել, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել:

Փաշինյանի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ