News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։

«Այսօր Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած Եվրամիության բազմիցս կոչերին՝ հրաժարվել այս օրենքից և չնայած զանգվածային բողոքներին։

Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի առաջընթացի վրա դեպի ԵՄ։ Այս օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին և արժեքներին։

Վրաստանն ունի կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը նպաստում է ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ երկրի հաջող առաջընթացին: Առաջարկվող օրենքը կսահմանափակի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ազատ գործելու հնարավորությունը, կարող է սահմանափակել խոսքի ազատությունը և անարդարացիորեն խարանել այն կազմակերպություններին, որոնք օգուտ են բերում Վրաստանի քաղաքացիներին:

ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում ձեռնպահ մնալ այնպիսի օրենքների ընդունումից, որոնք կարող են վտանգել Վրաստանի ուղին դեպի ԵՄ, մի ճանապարհ, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից…  
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը…
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների վարչարարությանն ու բարեփոխումների գործընթացի իրականացման...
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների...
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Ամենաշատ