News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


Փողոց դուրս գալը, մանդատ դնելը, ինչ-որ մի բանի միանալը, մի բանից դուրս գալն ինքին նպատակ չեն, դրանք միջոց են նպատակին հասնելու համար։ Այս մասին քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացու հուզող հարցին։

«Ավելի մոտիվացված մարդ, քան ես այս ամեն ինչում, ով կորցրել է աշխարհը, գերեզմաններն այնտեղ է թողել, այստեղ սկսած անձնական հետապնդումներց՝ մեր ընկերների, ծանոթների, գաղափարակիցների ու ապագայում սպասվող այն վտանգները, որոնք սպառնում են այս երկրին այս իշխանության մնալու պարագայում, մենք գիտակցում ենք շատ լավ, եթե ոչ բոլորից լավ։ Մենք մոտիվացված ենք առավել քան որևէ մեկը։ Մեր այս համոզմունքի ու մոտեցման վրա թող ոչ մեկ չկասկածի, սրանք ուղղակի բառեր չեն, սրանք մեր տարիների գործունեությունն է, որը կասկած չպետք է առաջացնի»,- նշեց Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ փողոց դուրս գալը, մանդատ դնելը, ինչ-որ մի բանի միանալը կամ դուրս գալն աննպատակ չպետք է լինեն, այլ միջոց պետք է լինեն՝ նպատակին հասնելու համար․ «Եթե մենք հիմա տեսնենք, որ այդ միջոցը կծառայի իր նպատակին, միանշանակ անելու ենք։ Մենք դա անելու ենք այն ժամանակ, երբ զգանք, ունենանք այն համոզմունքը, որ դա բերելու է իր տրամաբանական ավարտին։ Բնականաբար, ցանկացած գործողության մեջ կա ռիսկի գործակից, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի գնանք ինչ-որ արկածախնդրության»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ