Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ: Այս մասին նախօրեին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր Բերքաբերը մեր առաջատար գյուղերից է այդ 16 մլն-ի ծրագրերից օգտվող: Բերքաբերում մի ուրիշ ծրագիր էլ ենք անում, ես հուսով եմ, դա էլ լավ կընդունեք, այգիների տնամերձ հողակտորներում նոր տնկարկներ ստեղծելու: Օրինակ, մեկը ուզենա հոն առնի, իմանա, որ Բերքաբերում կարող է ծավալ ունենալ ու մենք էլ օգնենք ձեզ, որ որակով տնկիներ ունենաք, կաթիլային ոռոգում եւ այդպես շարունակ: Կկարողանանք եւս մեկ քայլ անել, որ նոր կառուիցվող այդ տներում երիտասարդությունը հանգիստ, խաղաղ ապրի:
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ տիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է: Պետք է քայլ-քայլ լուծելով գնանք»,-ասաց նա:
Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Տավուշի սահմանամերձ համայնքներ: Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։
Այսօրվա հանդիպումից, սակայն, ոսկեպարցիները այդքան էլ դժգոհ չեն մնացել։