News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մերժել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի խնդրանքները՝ Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամ ընդունելու հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) չքվեարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պորտալի աղբյուրների հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը վերջին երկու շաբաթվա ընթացքում ճնշում է գործադրել Պաղեստինի նախագահի և նրա խորհրդականների վրա՝ ՄԱԿ-ին անդամակցելու իրենց դիմումը հետ կանչելու համար։ Ամերիկացի պաշտոնյաները երկու շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր քննարկել են այդ հարցը պաղեստինցի գործընկերների հետ, իսկ ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենն ուղղակիորեն բարձրացրել է այդ հարցը Աբասի հետ հեռախոսազրույցում, գրում է պորտալը։

Բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է թերթին, որ Բայդենի վարչակազմը հարցրել է՝ արդյո՞ք Աբասը կկանգնեցնի հայտը, եթե նրան հրավիրեն  Սպիտակ տանը Բայդենի հետ հանդիպմանը, սակայն Պաղեստինի նախագահը մերժել է:

Իսրայելցի պաշտոնյան պորտալին հայտնել է, որ ակնկալվում է, որ Պաղեստինի հայտին կաջակցեն Ալժիրը, Գայանան, Չինաստանը, Մալթան, Մոզամբիկը, Ռուսաստանը, Սլովենիան և Սիերա Լեոնեն: Ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիան ձեռնպահ կմնա քվեարկությունից։

ԱՄՆ-ն և Իսրայելը, ըստ աղբյուրի, համոզում են Ֆրանսիային, Շվեյցարիային, Էկվադորին, Հարավային Կորեային և Ճապոնիային դեմ քվեարկել Պաղեստինի հայտին կամ ձեռնպահ մնալ քվեարկությունից։ Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն, հայտնում է պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է Օլիմպիական խաղերում ահաբեկչություններ նախապատրաստելու Իսրայելի մեղադրանքները
Իսրայելական Ynet պորտալն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նամակ է...
Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Պաշտոնական գնահատականներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում...
ՄԱԿ-ի հետ համատեղ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում. Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան…
Նաթանյահուն մերժել է Պաղեստինի տարածքների վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի եզրակացությունը
Հաագայի ոչ մի կեղծ որոշում չի խեղաթյուրի այս պատմական ճշմարտությունը
ՄԱԿ-ի դատարանը կարծում է, որ Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքը
Ըստ նրա, Իսրայելի բնակեցման քաղաքականությունը և բնական ռեսուրսների շահագործումը «հակասում են միջազգային իրավունքին»
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և գործընկերները համախմբում են ջանքերը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության խթանման շուրջ
Այսօր Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ