News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան մտադիր է օրենք ընդունել, որը քրեական պատասխանատվություն կսահմանի «դիփֆեյք» տեխնոլոգիայի միջոցով էրոտիկ բովանդակության կեղծ տեսանյութերի ստեղծման և տարածման համար, հայտնում է BBC-ն։

Ինչպես բխում է օրինագծից, պատիժը կախված կլինի նրանից, թե որքանով է տարածվել կեղծ տեսանյութը։ Շատ դեպքերում խախտողը կարող է սահմանափակվել տուգանքով և ձևական դատվածությամբ, սակայն որոշ դեպքերում նրան կարող է իրական բանտարկություն սպառնալ:

Հայտարարելով այս մասին՝ երկրի արդարադատության նախարար Լորա Ֆարիսը ճշտել է է, որ քրեորեն պատժելի է ինքնին բացահայտ էրոտիկ կեղծ տեսահոլովակի ստեղծման փաստը։ Այսպիսով, նույնիսկ եթե հանցագործը տեսագրությունը տարածելու մտադրություն չունի, այլ միայն «տուժողին տագնապ, նվաստացում կամ անհանգստություն պատճառելու» ցանկություն, նա, այնուամենայնիվ, քրեական հանցագործություն է կատարում:

Վերջին տարիներին «դիփֆեյք» տեխնոլոգիան լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Դրա միջոցով ստեղծված պատկերները կարող են միանգամայն  համոզիչ տեսք ունենալ և ամեն ամիս միլիոնավոր դիտումներ ստանալ համացանցում։

Ավելին, ինքը՝ տուժողը, որի արտաքինն օգտագործվում է բացահայտ տեսահոլովակ ստեղծելու համար, շատ հաճախ դրա մասին չգիտի, էլ ուր մնաց որ իր համաձայնությունը տա։

Օրինագիծը, որը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, քրեական պատասխանատվություն է սահմանում նաև առանց մասնակիցների համաձայնության ինտիմ պահերը տեսանկարահանելու և նույնիսկ նման ձայնագրություն անելու համար սարքավորումների տեղադրման համար։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ