News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Միացյալ Նահանգները ԵՄ առաքելության միջոցով ՆԱՏՕ-ի ուժերին ներգրավում է Հարավային Կովկաս։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կանադայի ներկայացուցչի միացումը դիտորդներին։

«Մենք նշում ենք ԵՄ ներկայության լիակատար անարդյունավետությունը տեղում միջադեպերը կանխելու առումով։ Ամեն օր մենք ավելի ու ավելի ենք համոզվում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ԵՄ-ի կողմից որևէ դրական ներդրման բացակայության մեջ»,- ասել է Զախարովան։

Ընդհակառակը, Եվրամիության ներկայացուցիչները, ըստ նրա, զբաղված են տարբեր տեսակի սադրանքներով, հետախուզական գործունեությամբ, քարոզչությամբ։ Ըստ Զախարովայի գնահատականի, դա օրինաչափ մերժում է առաջացնում տարածաշրջանի երկրների մոտ, որոնք միասնական են նրանում, որ Անդրկովկասում ծագող ցանկացած խնդիր պետք է լուծվի Հարավային Կովկասում՝ ի շահ այստեղ գտնվող բոլոր երկրների՝ առանց դրսի ապակաուցողական միջամտության։

«Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն։ Օրերս Կանադայից Հայաստան է ժամանել, այսպես կոչված, փորձագետ։ Պարզ չէ, թե որն է նման լուծման հավելյալ արժեքը, որքանով է այն պահանջված հայերի կողմից։ Թող իրենք մեկնաբանեն»,- ասել է Զախարովան։

Ըստ Զախարովայի, ամենայն հավանականությամբ, բանն այն է, որ այս իրավիճակում ԱՄՆ-ի կրտսեր գործընկերը՝ Եվրամիությունը, օգտագործվում է Վաշինգտոնի կողմից՝ ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշելու համար։

«Ակնհայտ է, որ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում նրանք ցանկանում են ոչ միայն ընդլայնել տեղում իրավիճակը վերահսկելու հնարավորությունը, այլև հետևել իրենց եվրոպացի դաշնակիցներին», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ