Իրանական զորքերը պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին Թել Ավիվի ագրեսիայի դեպքում, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է հետ մղել Իսրայելի պաշտպանության բանակի ցանկացած հարձակում իր միջուկային օբյեկտների վրա, նաև հավելել է, որ պարզել է Իսրայելի բոլոր նման օբյեկտների գտնվելու վայրը և պատրաստ է ակնթարթորեն հայելային հարված հասցնել:
Ապրիլի 14-ի գիշերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակում էր ձեռնարկել Իսրայելի տարածքի վրա՝ ի պատասխան Սիրիայում ամսվա սկզբին Իրանի հյուպատոսության շենքի ավերմանը։ Հարձակմանը, ըստ տարբեր աղբյուրների, ներգրավվել են մի քանի հարյուր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Շահիդ կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր, «Ֆաթթահ» և «Ֆաթահ-2» հիպերձայնային հրթիռներ: Իրանի պետական Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ բոլոր հիպերձայնային հրթիռները հասել են իրենց թիրախներին։