News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մենք ոչ մի թիչ հող հանձնելու չունեինք եւ չունենք, ուրիշ բան, որ հանձնել ենք, բայց դա  չի նշանակում, որ ճիշտ ենք արել, որ անխուսափելի էր հանձնելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան:

«Մեծագույս ստորություն ու քստմնելի արարք է դա: 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր ինչ տարածք, որ հանձնվել է, դա ստորություն է հայ ժողովրդի նկատմամբ: Տավուշ կլինի, Սյունիք կլինի, Արցախ կլինի, որեւէ թիզ հող զիջել թշնամուն ինձ համար անընդունելի է:

Ինչ վերաբերում է խաղաղ գոյակցությանը, դա անհրաժեշտ է, բայց այդ խաղաղ գոյակցության խնդիրը Ադրբեջանի մոտ էր: Ադրբեջանը ուներ հնարավորություն խաղաղ գոյակցություն ապահովելու 1988-ից ի վեր, երբ Արցախի ժողովուրդը որոշում կայացրեց միանալ Հայաստանին, կարող էր հարգել այդ որոշումը, ընդունել դա եւ խաղաղ գոյակցել Հայաստանի հետ: Ինքը չուզեց, ինքը մերժեց այդ ճանապարհը, ինքը եղավ «ոչմիթիզական», ինքն ասաց՝ հայից խլված ոչ մի միլիմետր չեմ զիջելու: Այն, ինչ սովետական կառավարության միջոցով տրված է ինձ, ոչ մի բան չեմ զիջելու: Այնինչ ամբողջ միջազգային իրավունքի նորմերով, նաեւ այն ժամանակվա ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան Արցախի ժողովուրդը ցանկացավ միանալ Հայաստանին:

Եթե Ադրբեջանը մերժել է խաղաղ գոյակցության այդ տարբերակը դեռեւս 1988-ին, ինչի՞ մասին ենք մենք խոսում»,-ասաց Աջապահյանը:

Նա նկատեց, որ Ադրբեջանը նաեւ 1994-ին, պատերազմից հետո կարող էր ասել՝ եկեք վերջացնենք այս հարցը, խաղաղ գոյակցենք, եւ այդ ժամանակ, եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ գոյակցության, այո, որոշ տարածքներ կարող էին վերադարձվել իրեն. «Եթե Ադրբեջանը ճանաչեր Արցախի ինքնորոշման իրավունքը կամ Արցախի միացումը Հայաստանին, շատ նորմալ խաղաղ կգոյակցեինք: Ադրբեջանը մերժել է խաղաղ գոյակցության բոլոր հնարավոր պարագաները բացի Հայաստանի նվաստացման գնով»:

Անդրադառնալով իրական Հայաստան-պատմական Հայաստան հակադրությանը, նա նկատեց. «Սա իրական Հայաստանը չէ, սա Սովետական Հայաստանի սահմաններն են, իսկ Սովետական Հայաստանի սահմանները ոչ մի իրավական ուժ չեն կարող ունենալ, որովհետեւ գծված են ոչ թե հանրաքվեների, միջպետական համաձայնագրերով, այլ երրորդ պետության կողմից: Հայաստանի սահմանները գծված են ռուս-թուրքական ինչ-որ համաձայնագրի արդյունքում: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները գծված են Մոսկվայում: Բայց այդ սահմաններն իրվական ուժ ձեռք կբերեն, եթե մեր իշխանություն կոչվածը ճանաչի այդ սահմանները եւ ասի՝ կադաստրի վկայականը սա է: Սա թուրք-ադրբեջանական խաղն է:

Բայց ՀՀ իշխանությունը լիարժեք իրավունք ունի միջազգային իրավունքի հիմքով չճանաչելու Սովետական Հայաստանի սահմանները:

 Սա իրական Հայաստանը չէ, սա հայաստանի խայտառակությունն է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Կիրանցում բախումներ էին սկսվել ցուցարարների և ուժայինների միջև: Տավուշցիները...
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից». Ռուբեն Կարապետյան
Քանի դեռ հայ ժողովուրդը (չխառնել ՀՀ ներկայիս կառավարության հետ) չի փակել Արցախի էջը Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ, ինչպես նաև Հայոց...
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Տավուշի թեմի առաջնորդը այլ պատգամ էլ ուղղեց՝  մեր վարքը պիտի լինի ամենաբարեկրոնն ու բարեպաշտը…
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Հիմա տալով գնում ա էս մարդը, մի հատ էլ սահմանադրություն, անկախության հռչակագիր, դրոշ, գերբ, սաղ փոխենք...
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
Նիկոլ Փաշինայնը ոնցոր սեփականատերը լինի Հայաստանի՝ կարա որոշի որ կտորը հողը, ում տա, կամ ում չտա...
Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Ալիեւը կիսախոստովանությունն արել է համաշխարհային համաժողովում...
Ամենաշատ