News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։

Հայտարարությունում ասվում է. «Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ինչը վերջինիս համար լրագրողին ու լրատվամիջոցին մեղադրանքներ ներկայացնելու և անհարգալից վերաբերմունք դրսևորելու առիթ է դարձել։

Մասնավորապես, բանավիճելիս լրագրողը, ի թիվս այլնի, ասել է, թե քաղաքացիների շրջանում համոզմունք կա, որ «Խաչատուր Սուքիասյանը թալանել է, հարկեր չի վճարել…»։ Պատգամավորը հակադարձել է վիրավորանքով․ «Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա․․․»։ Այնուհետև  Խաչատուր Սուքիասյանը կոպտորեն հորդորել է լրագրողին գնալ և իր լրատվամիջոցի ղեկավարին հարցնել. «Պարոն ղեկավար, որ քեզ ԿԳԲ-ից փող էին տալիս տարիներ շարունակ, ինչի՞ համար էին տալիս․ որ սուտ գրեիք, մարդկանց վրա կեղծիքներ անեիք, որ խառնեիք էս երկիրը․․․»։

Այնուհետև պատգամավորը բացահայտել է, որ 1994 թվականին իրեն խնդրել են ֆինանսավորել «Առավոտ» թերթը, հետո ասել են, որ դադարեցնի, քանի որ ֆինանսավորելու է ԱԱԾ-ն՝ Կառլոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Անշուշտ, այս զրույցը, որը հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ է շոշափում, կարող էր շատ ավելի բարեկիրթ հունով ընթանալ։ Ակնհայտորեն դրան չէին ձգտում ո՛չ լրագրողը, ո՛չ պատգամավորը։ Բայց եթե լրագրողական գործունեությունը ենթադրում է սուր և նույնիսկ սադրող հարցեր ուղղել զրուցակցին` դրդելով նրան «անկեկծանալու», ապա պաշտոնյային, առավելևս իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորին, դա իրավունք չի տալիս անվայել պահվածք և ագրեսիվություն դրսևորելու, վիրավորելու լրագրողին, նրա հարազատներին և գործընկերներին։

Այս միջադեպը պաշտոնյա-լրագրող, տվյալ դեպքում՝ Ազգային ժողովի պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա լուրջ խնդիրների ևս մի վկայություն է։ Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը կարող է առողջացման միտում ունենալ միայն  այդ խնդիրներին սկզբունքային հանրային գնահատականներ տալու միջոցով։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.

- պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից այդ խմբագրության ֆինանսավորմանը, ապա պատգամավորը ազատ է պատկան մարմիններին ներկայացնել համապատասխան վկայություն, եթե տիրապետում է որևէ պետական կառույցի՝ իր լիազորություններով չնախատեսված գործողությունների վերաբերյալ տեղեկությունների,

- Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկումներ և արդյունավետ այլ միջոցներ ձեռնարկել պատգամավորների ու լրագրողների միջև առկա լարվածությունը թոթափելու, փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ, իսկ ծագող խնդիրների լուծման համար դյուրին դարձնել խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի ձևավորումը և կանոնակարգված աշխատանքը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր. հայտարարություն
Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների...
Դատապարտում ենք ոստիկանների կողմից լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը. հայտարարություն
Լրագրողական մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ...
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչով դիմում ՆԳՆ-ին եւ ՔԿ-ին
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ...
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ