News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գլխի վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Անդրանիկի փողոցի 134/8 հասցեում՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ մասնաճյուղում, վիճաբանության ժամանակ:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց վիճաբանության ժամանակ, հաճախորդ՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Սամվել Հ․-ն, նրա որդի 17-ամյա Մ․ Հ․-ն և ընկերը հարվածներ են հասցրել Տիգրան Հ․-ի և Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ս. և Մ. Հ․-երին և նրանց ընկերոջը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով Տիգրան Հ․-ն ոստիկաններին հայտնել է որ ինքը հանդիսանում է «Էվոկաբանկ» ՓԲԸ աշխատակից, իսկ Նարեկ Հ․-ն նշված բանկի մասնաճյուղի կառավարիչն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շենգավիթ» ԲԿ-ում արձանագրվել է ծննդկանի և նրա նորածնի մահվան դեպք
Նշանակվել է համապատասխան փորձաքննություն․․․
ՄԻԵԴ-ը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ երկու գործով խախտումներ չի հայտնաբերել
ՄԻԵԴ-ը միաձայն գտավ, որ Սահակաշվիլիի առնչությամբ 18-րդ հոդվածի 1-ին և 3-րդ (դ) մասերը (արդար դատաքննության իրավունք) չեն խախտվել...
Մեքենան վարել էր առանց վարորդական վկայականի.10 հազար դրամ էր դրել պարեկային մեքենայի նստատեղին, որի համար ձերբակալվել է
Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում…
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարար ծառայության ծառայողների և քաղաքացիների կողմից հրդեհի տարածումը կանխվել էր…
Ցյուրիխի մոտ մերկ տղամարդը այգում հարձակվել է մարդկանց վրա եւ սպանել վազող կնոջը
Ցյուրիխի լճի մոտ ձերբակալել են մերկ տղամարդու...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ