ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և հատուկ նշանակության բաժնի ծառայողները, նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ապրիլի 18-ին իրականացրել են հերթական հատուկ միջոցառումները, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։
Քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում՝ տարբեր խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ, ինչպես նաև՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր։
Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարը կրում է պարբերական բնույթ։