News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Եթե ​​Իրանի և Իսրայելի միջև մեծ հակամարտություն լինի, ապա Ադրբեջանը կարող է Իրանին հարվածելու համար ցատկահարթակ դառնալ։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ամերիկյան Stratfor կենտրոնի վերլուծաբան Մեթյու Օրրը։

Բաքվում Իսրայելի դեսպանատունը գործոն է, ինչը որոշակի առումով հետ է պահում Իրանին։ Առայժմ իսրայելցիներին հարմար է թողնել, որ այդպես էլ մնա։ Այդ կապակցությամբ խոսվում էր, որ Իրանը կարող է հարձակվել Ադրբեջանում և Թուրքմենստանում Իսրայելի դեսպանատների վրա»,- նշել է նա։

Օրրն այնքան էլ լուրջ չի վերաբերվում Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում կարմիր գծերի մասին Իրանի ուղերձներին։

«Դա պայմանավորված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով, ուստի Իրանը չի կարող ռիսկի գնալ ռազմական հակամարտության Ադրբեջանի և, հնարավոր է, նույնիսկ ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիայի միջոցով»,- հավելել է փորձագետը։

Նրա խոսքով` արեւմտյան երկրները կխանգարեն Ադրբեջանին զսպելու` Իրանի ցանկությանը, որպեսզի չուժեղացնեն Իրանի դիրքերը Հարավային Կովկասում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ
ՄՔԴ-ն պահանջել է Իսրայելի վարչապետի ձերբակալման օրդեր տալ...
Իսրայելի ՌՕՈւ-ն տեղեկացրել է, որ մեկ օրում գրոհել է մոտ 80 թիրախ Գազայի հատվածում
Իսրայելի բանակի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հարձակման ենթարկված թիրախներից են զինապահեստները, արձակման կայանքները, ռազմական օբյեկտները եւ ենթակառուցվածքի այլ տարրեր...
Գազայի հատվածի ափերի մոտ ծովային նավամատույց է բացվել՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար
Սպասվում է, որ ժամանակավոր լողացող նավամատույցը կկարողանա տեղավորել մինչև 150 բեռնատար սնունդ, որոնք մատակարարվում են Միջերկրական ծովում նավերով ամեն օր...
Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը
Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու՝ թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները Գազայի վրա...
Իսրայելը շրջանցում է Գազայում հրադադարի հասնելու ջանքերը. Եգիպտոսի նախագահ
Սիսին հավելել է, որ Իսրայելն իր ռազմական գործողությունները Եգիպտոսի հետ սահմանամերձ Ռաֆահում շարունակելով՝ քաղաքի սահմանային անցակետն օգտագործում է պաղեստինյան կողմում Գազայի պաշարումն ուժեղացնելու նպատակով...
Արաբական երկրների ղեկավարները կպահանջեն ՄԱԿ խաղաղապահներ մտցնել Պաղեստին. ԶԼՄ
Արաբական պետությունների լիգան կպահանջի խաղաղապահներ մցտնել Պաղեստին...
Ամենաշատ