News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


Ապրիլի 16-ին կայծակի հարվածի պատճառով «Wizz Аir»-ի Աբու Դաբի-Երևան չվերթի ՝ օդանավակայան վերադարձած ինքնաթիռի ուղևորներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել այդ օրվա իրադարձությունների մասին։

Զավեն Խաչատրյանը Դուբայ էր մեկնել իր պարային խմբի՝ ԱԶԴ-ի հետ: Խմբի 18 անդամները, որոնցից 12-ը անչափահաս էին, Հայաստան էին վերադառնում հենց այդ չվերթով: Նրա խոսքով, երբ արդեն օդանավակայանում էին, և սպասում էին իրենց թռիչքին, իմացան, որ եղանակային պայմանների պատճառով չվերթների մի մասը հետաձգվել է, սակայն իրենց թռիչքը կայանալու է:

«Ինքնաթիռը մեր թռիչքից մեկ ժամ առաջ էր վայրեջք կատարել, և մենք մտածեցինք, որ մարդիկ նոր են իջել, ուրեմն ամեն ինչ նորմալ է:  5-ին 15 պակաս գեյթը բացեցին,  գնացինք դեպի ինքնաթիռ: Անհանգստություն կար թե՛ բորտուղեկցորդների, թե՛ աշխատակիցների շրջանում: Մարդիկ անհանգիստ գնում գալիս էին, ինչ-որ բան էին քննարկում, բայց 5 անց 15 ինքնաթիռը շարժվեց։ Բարձրացանք օդ, ու 10-15 րոպե անց հարված զգացինք ու մեծ տատանում եղավ: Մի քանի րոպե անցավ եղավ կայծակը, և ինքնաթիռը սկսեց կորցնել բարձրությունը: Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին»,-պատմեց նա:

Զավեն Խաչատրյանի խոսքով, կայծակի հարվածից հետո ինքնաթիռը սկսել է կորցնել բարձրությունը, ինչի պատճառով ուղևորները խուճապի են մատնվել՝ կարծելով, թե օդանավը կործանվում է: Որոշ ժամամակ անց, սակայն, անձնակազմի հրամանատարը հայտնել է, որ օդանավը կրկին վայրէջք է կատարելու Աբու Դաբիի օդանավակայանում:

Ուղևորը պատմում է, որ օդանավակայանում նրանց ոչ ոք չի դիմավորել, ոչինչ չի բացատրել: Նրանք ինքնուրույն են ստիպված եղել հասկանալ, թե ինչ է իրենց սպասվում, ինչպես են գալու Հայաստան, և որտեղ են սնվելու։  Սակայն ամեն ինչ հարթվել է, ժամեր անց ուղևորներն այլ չվերթով բարեհաջող վերադարձել են Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ