News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

«Հայաստանը Ղազախստանի համար կարևոր, նշանակալի գործընկեր է։ Առանձնահատուկ զգացումներով եմ այցելում հայ ժողովրդի երկիր, որն ունի հինավուրց քաղաքակրթությունից եկող հարուստ պատմություն և մշակույթ»։ Ապրիլի 15-ին մեկօրյա կարճատև այցով Երևան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այս շռայլ հաճոյախոսությունները հասցեագրել է հայ գործընկերներին։ Սա Տոկաևի՝ որպես պետության ղեկավարի առաջին այցն է Հայաստան։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Մարկեդոնովը վերոնշյալ իրադարձությունն ուշագրավ է համարել մի քանի պատճառով: «Նախ՝ ընդամենը մեկ ամիս առաջ Ղազախստանի նախագահը այցելել էր Ադրբեջան։ Այսպիսով, նա փորձել է հավասարակշռել կովկասյան երկու պետությունների հարաբերությունները, թեև ավանդաբար Աստանան ընկալվում է առաջին հերթին որպես Բաքվի կարևոր գործընկեր։ Երկրորդ՝ Ղազախստանը վերջերս տուժել է բնական աղետից (ջրհեղեղներ)։ Երևանից անմիջապես հետո Տոկաևը վերադարձել է իր հայրենիք։ Բայց հարկ է ընդգծել, որ նա իր լարված աշխատանքային օրակարգում «հայկական պատուհան» է գտել»։

Մարկեդոնովը նշել է, որ Ղազախստանի ղեկավարն իր այցի արդյունքներն ամփոփելիս նշել է, որ Երևանում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել և Ղազախստանի ու Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա խորացման համար ծրագրեր նախանշել։ «Մենք նաև «սինխրոնացրել ենք ժամացույցները» միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ»,- հավելել  է Տոկաևը։

Աստանան փորձում է Եվրասիայում հատուկ խաղացող դիրք  գրավել: Նա շահագրգռված է, որ իրեն արդյունավետ մոդերատոր ներկայացնեն: Դեռևս այցից առաջ Տոկաևը «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է հաշտություն տեսնել Բաքվի և Երևանի միջև, և որ դա բխում է Ղազախստանի շահերից։ Տոկաևը մեջբերել է Աստանայի միջնորդական նախաձեռնությունների տպավորիչ «պորտֆելը»՝ Սիրիայի և Իրանի դեպքերից սկսած, Ղազախստանի մասնակցությամբ ՄԱԿ-ի գործողություններով վերջացրած:

Ռուս քաղաքագետը հարց է տալիս, արդյոք Ղազախստանի չափավորությունը Անդրկովկասում հեռանկար ունի՞։ Ըստ նրա՝ մի կողմից՝ ամեն ինչ Աստանայի օգտին է դասավորվում։ Թե՛ Բաքուն, և թե՛ Երևանը պատրաստ են Ղազախստանի հետ մեծացնել համագործակցությունը, իսկ Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ղեկավարության միջև վստահության բարձր մակարդակ է ձեռք բերվել։ որ Ռուսաստանը, Արևմուտքը, Իրանը, Թուրքիան տարբեր պատճառներով լիովին բավարարված չեն կովկասյան երկու հակամարտող հանրապետություններով։ Բայց, մյուս կողմից, միջնորդի հարցը, թեև կարևոր, միակը չէ երկարաժամկետ առճակատման հաջող կարգավորման հասնելու համար։ Ըստ Մարկեդոնովի՝ հակամարտության կողմերն իրենք պետք է փոխզիջումների գնալու կամք և ուժ գտնեն։ Ռուս փորձագետի կարծիքով  միջնորդը գուցե նպաստի խաղաղության որոնումը դյուրացնելու հարցում, բայց խաղաղության պահանջը պետք է ունենան նրանք, ովքեր երկար տարիներ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ