News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։

ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am-ին հյտնում են, որ մայիսի 1-ից հետո տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով։

Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը։
Անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության առցանց հարթակ՝ roadpolice.am համակարգ։ Օրինակ, այսպես․ սեղմելով «Մուտք» կոճակը՝ հայտնվում եք «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում, որտեղ երևում են ձեզ պատկանող տրանսպորտային միջոցների տվյալները։

Հաջորդ քայլով սեղմելով «Ծանուցումներ» ենթաբաժինը՝ լրացնում եք էլփոստի հասցեն, որպեսզի բաժանորդագրվեք և էլփոստի միջոցով ծանուցվեք կատարված իրավախախտումների մասին։
Էլփոստի հասցեն լրացնելով և «Կատարել» կոճակը սեղմելով՝ տեսնում եք «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը։
Հաջորդիվ մուտք եք գործում էլփոստ և անցնում sms@roadpolice էլ. հասցեից ստացված հղումով ու հաստատում այն։ Հաստատելուց հետո կհայտնվեք կրկին roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում, որտեղ արդեն կանաչ նշանի միջոցով կտեսնեք, որ էլեկտրոնային ծանուցման համար Ձեր գրանցումը հաջողությամբ կատարվել է։

Գործընթացը պատշաճ իրականացնելուց և roadpolice.am համակարգում Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելուց հետո Ձեր կատարած իրավախախտումների համար սահմանված տուգանքը կնվազեցվի 20 տոկոսով։
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 5000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու պայմաններում կկիրառվի բոնուսային նվազեցում և տուգանքի չափը կկազմի 4000 դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինանսների նախարարը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի...
Եվրոյի եւ դոլարի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է...
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ շաբաթվա ամփոփումը
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 92 տուփ ծխախոտ…
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13,2 տոկոսով. Գնանկում է արձանագրվել
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ...
Արմավիրում գործող շինըկերությունում բետոնահանգույցի գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են...
18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին
Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական...
Ամենաշատ