News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Մերձմոսկովյան Բալաշիխայում վարձու մարդասպանը դիմահար կրակոցով սպանել է շուրջօրյա  ունիվերսամի 60-ամյա սեփականատիրոջ, հայտնում է SHOT Telegram ալիքը։

Ըստ աղբյուրի, անհայտ անձը հետևել է տղամարդուն և սպասել մինչև նա իր մեքենայով կմոտենա խանութին, որից հետո մոտ է վազել, դիմահար առնվազն 5 կրակոց  արձակել և փախել։

Ունիվերսմի սեփականատերը տեղում մահացել է։ Մարդասպանին փնտրում են։

Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» և «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ