News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Մենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց այդքան հատվածով. Բացարձակապես: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

Դիտարկմանը, որ դեռ սահմանազատման գործընթացի կանոնակարգը չկա, սակայն 4 գյուղերի հարցը արդեն լուծվում է դրանից դուրս, Փաշինյանն արձագանքեց. «Այո, այս 4 գյուղերը արվում են մինչեւ դա որպես նախնական գործողություն, բայց մինչ այդ կարեւոր է արձանագրել, որ համաձայնեցվել են կանոնակարգի հիմնարար սկզբունքները: Այսինքն մենք սա որպես նախնական սահմանագծում իրականացրել ենք, որպես մեկնարկ, եւ այս ընթացքում սահմանազատման հանձնաժողովների 8 հանդիպումների ընթացքում մենք շփումների ընթացքում գործնականում տեսել ենք, թե կանոնակարգը ինչ խնդիրներ պետք է լուծի:

Դրանք պրակտիկ նշանակության փաստաթղթեր են, հեշտ չի լինի ամեն անգամ գնալ մի իրավիճակի կանգնել, որ կարգավորված չի, նորից պայմանավորվել, գնալ զրոյից նորից խորհրդարաններում վավերացնել, դրա համար եթե կոպիտ ասենք, պիլոտային շրջանում մենք տեսնում ենք, թե սահմանազատումն ինչպես է»,-ասաց Փշինյանը:

Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ